ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
ՆԱԽԱԳԾՈւՄ
ԿԱՌՈւՑՈւՄ
ՍՊԱՍԱՐԿՈւՄ
ՏԵՍՏԱՎՈՐՈւՄ
ՕՊՏԻՄԻԶԱՑԻԱ


Անլար ցանցեր WiFi
WiFi ցանցերը թույլ են տալիս կառուցել լոկալ ցանց առանց լարերի: Անլար ցանցերի շնորհիվ դուք այլևս գամված չեք ձեր աշխատասեղանին, դուք կարող եք ցանց մուտք գործել ծածկույթի ցանկացած կետից: Անլար ցանցերից կարող ե ն օգտվել միաժամանակ տարբեր սարքավորումներ (PC, NoteBook, SmartPhone, Tablet...)

WiFi | Ethernet




Լարային ցանցեր Ethernet
Ինֆորմացիայի հաղորդման ցանցերի հիմքում ընկած է համակարգված լարային ցանցը, որն ապահովում է ինֆորմացիայի հաղորդման ֆիզիկական միջավայրը: Մենք կառուցում ենք հետևյալ ցանցերը՝


Տեխնիկական առաջադրանք
Աշխատանքային նախագիծ
Համաձայնեցում
Աշխատանքների կատարում
Կատարման փաստաթղթեր
ՆԱԽԱԳԾՈւՄ
Տեխնիկական առաջադրանք
Տեխնիկական առաջադրանքը առաջին կարևոր քայլն է, լոկալ ցանց ստեղծելու ճանապարհին: Այս փաստաթուղթը իր մեջ ներառում է պատվիրատուի բոլոր պահանջները, ինչպիսիք են՝ աշխատատեղերի քանակը, դասավորու-թյունը, պահանջվող ցանցային արագությունը, սարքավորումների տեսակները և այլն:
Մենք պատվիրատուի հետ անցկացնում ենք կոնսուլտացիաներ, տեխնիկական առաջադրան-քը օպտիմալ և առավելագույն ինֆորմացիոն դարձնելու նպատակով:













Աշխատանքային նախագիծը մանրամասնորեն մշակված փաստաթուղթ է, որտեղ նկարագրված են կատարվելիք աշխատանքները: Նախագծում հաշվի են առնված բոլոր մանրամասները` լարերի առավելագույն երկարությունները, օգտագործվող ծրագրերի առանձնահատկությունները, համակարգիչների տեխնիկական հնարավորությունները և պատվիրատուի պահանջները: Ապա ընտրվում է լարերի և սարքավորումների տեսակները, և միայն այս ամենը հաշվի առնելով կատարվում նախագիծ: Նախագիծը ներառում է՝

Աշխատանքային նախագիծ

Տեղակայման սխեմա
Ցանցի կառուցվածքային սխեմա
Օգտագործվելիք սարքերի և նյութերի աղյուսակ




Համաձայնեցում

Այս փուլում քննարկվում են աշխատանքային նախագծի բոլոր մանրամասները, կատարվում են ուղղումներ և ճշգրտումներ ըստ պատվիրատուի ցանկության, և միայն համաձայնության գալու դեպքում աշխատանքները անցնում են հաջորդ փուլ:

Աշխատանքների կատարում
Աշխատանքները կատարվում են մեր բարձրակարգ մասնագետների կողմից Ձեր հետ համաձայնեցրած ժամանակ և սեղմ ժամկետներում:


Աշխատանքների կատարման վերջում կազմվում են փաստաթղտեր, որտեղ մանրամասն նկարագրված են կատարված աշխատանքները: Փաստաթղթերի մեջ են մտնում նաև աշխատանքային նախագծերը, բոլոր սխեմաները, տեխնիկական առաջադրա նքը և այլն:

Կատարման փաստաթղթեր

ԿԱՌՈւՑՈւՄ
Լարային ուղիների կառուցում: Այն իր մեջ կիրառում է ցանկացած տեսակի լարային ուղիների կառուցում (պատի ներսով, պատի վրայով հատուկ տուփերի միջով և այլն)
Լարերի մոնտաժում: Համապատասխան լարերի մոնտաժումը լարուղիներում: Լարերի դրոշմավորումը պարտադիր պայման է, որը թույլ է տալիս առավել արդյունավետ և արագ դարցնել ամբողջ գործընթացը:
Ակտիվ սարքավորումների տեղակայում: բոլոր ակտիվ սարքերը տեղակայվում և միացվում են ցանցին, սարքավորումները կարգավորվում են համապատասխան տվյալ ցանցի պահանջներին: Տեղադրվում են նաև համակարգիչների ծրագրերը:





ՍՊԱՍԱՐԿՈւՄ





Ակտիվ ցանցային սարքավորումների սպասարկում
Ինտերնետի կարգավորում
Ցանցային անվտանգության կարգավորում (FireWall)
Ակտիվ ցանցային սարքավորումների ծրագրային թարմացումներ
Գործող ցանցի ընդլայնում (նոր սարքավորումների և համակարգիչների տեղադրում)
Հեռահար կառավարման կազմակերպում
Պարբերաբար ստուգումներ


